16 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
31.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան մտադիր չէ ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար․ Politico

Ֆրանսիան մտադիր չէ ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար․ Politico

Ֆրանսիան չի պատրաստվում մասնակցել Կիևի իշխանությունների համար ամերիկյան զենք գնելու նախաձեռնությանը, Փարիզը կողմ է սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը. գրում է Politico-ն։

Պարբերականն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիան չի եղել Կիևի համար զենք գնելու համաձայնություն տված եվրոպական երկրների ցանկում, որը ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն տրամադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Հոդվածում նշվում է, որ Ելիսեյան պալատը վաղուց կոչ է անում եվրոպական երկրներին զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ տեղական արտադրողներից զենք գնելով։

«Այս պատճառով Փարիզը չի միանա ամերիկյան զենք գնելու նախաձեռնությանը», – նշում է գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, Պրահան նախկինում նմանատիպ դիրքորոշում էր զբաղեցրել։ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ իր երկիրը չի լինի այն պետությունների շարքում, որոնք Ուկրաինայի համար զենք կգնեն Միացյալ Նահանգներից։

Ռազմագերիներ