
Ֆրանսիան մտադիր չէ ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար․ Politico
Ֆրանսիան չի պատրաստվում մասնակցել Կիևի իշխանությունների համար ամերիկյան զենք գնելու նախաձեռնությանը, Փարիզը կողմ է սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը. գրում է Politico-ն։
Պարբերականն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիան չի եղել Կիևի համար զենք գնելու համաձայնություն տված եվրոպական երկրների ցանկում, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն տրամադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Հոդվածում նշվում է, որ Ելիսեյան պալատը վաղուց կոչ է անում եվրոպական երկրներին զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ տեղական արտադրողներից զենք գնելով։
«Այս պատճառով Փարիզը չի միանա ամերիկյան զենք գնելու նախաձեռնությանը», - նշում է գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, Պրահան նախկինում նմանատիպ դիրքորոշում էր զբաղեցրել։ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ իր երկիրը չի լինի այն պետությունների շարքում, որոնք Ուկրաինայի համար զենք կգնեն Միացյալ Նահանգներից։


