
Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, որն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովին:
Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը ներկայացրել է հետհակամարտական շրջանում տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողություններն, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Արտգործնախարարները քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Նրանք ընդգծել են «Միջին միջանցքի» աճող նշանակությունը տարածաշրջանային և միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործում։


