
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է դատախազին վիրավորելու համար
Ստամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է մեկ տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման՝ այս տարվա հունվարին Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի դեմ արած հայտարարությունների համար։
Իմամօղլուն մեղավոր է ճանաչվել պետական ծառայողին իր պարտականությունները կատարելիս հրապարակավ վիրավորելու և սպառնալու համար: Դատարանի որոշումը, սակայն, չի ներառում քաղաքական գործունեության արգելք, ինչպես պնդում էր մեղադրանքի կողմը։ Իմամօղլուի պաշտպանները հայտարարել են, որ դատավճիռը կբողոքարկվի։