
Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան
Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ որևէ երաշխիք տալ նրան․այս մասին РИА Новости -ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ես չեմ կարծում, որ ամերիկացիները կամ եվրոպացիները կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե նման բան կա, թող ասեն։ Թող փաստաթուղթ ստորագրեն։ Նրանք չեն ասի՝ «հանձնեք Հայաստանը», այլ կստորագրեն, որ ամբողջ Եվրամիությունը երաշխիքներ է տրամադրում», – ասել է Աբրահամյանը։
Մինչ այժմ Արևմուտքը, ըստ նրա, սահմանափակվել է միայն նրանով, որ կոչ է արել Երևանին փակել ռուսական ռազմաբազան։
«Երաշխիքներ կան, երբ հստակ ստորագրեն, հստակ ասեն և հստակ գծեն ճանապարհային քարտեզ, բայց բառերով, իհարկե, չկան։ Եվ ի՞նչ, մի քանի տասնյակ մարդ ուղարկեցին (ԵՄ դիտորդական առաքելություն), հետո ի՞նչ, ռուսական բազան՝ երեք հազար (մարդ)։ Նրանք ասում են. «Նախ հեռացրեք բազան, իսկ հետո կմտածենք, թե ինչ երաշխիք տանք»։ Ինչ է, չե՞ք ճանաչում Արևմուտքին», – կարծում է նա։
Աբրամյանի խոսքով՝ իրականում արևմտյան էլիտաները հետաքրքրված են միայն հակառուսական քաղաքականությամբ և տարբեր երկրների առաջնորդների հայտարարություններով, բայց Արևմուտքը ոչինչ չի կարող տալ դրա դիմաց։ Աբրամյանը հիշեցրել է, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Մոլդովան, ո՛չ էլ Վրաստանը չեն ընդունվում Եվրամիություն, չնայած այն հանգամանքին, որ նրանց առաջնորդները տարբեր ժամանակներում հակառուսական քաղաքականություն են վարել։ Նրանք նաև չեն ընդունում Թուրքիային՝ չնայած երկար տարիների սպասմանը, հավելել է նա։
«Ինչո՞ւ եք կարծում, որ նրան այնտեղ ընդունում են, ինչի՞ համար։ Նա ինչ-որ բան է ներկայացնում։ Նա ուղղակի ուզում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ։ Նրանք կընդունեն ցանկացած մեկին, այդ թվում՝ ինձ, բայց կասեն. «Եկեք, խոսեք (Ռուսաստանի դեմ)»։ Հուսով եմ՝ սա կփոխվի, բայց այսօր Եվրամիության համար սա սրբազան հարց է», – կարծում է Աբրամյանը։