14 Օգս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնն առաջ է քաշում իր սեփական պայմանները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ Տարասով

Վաշինգտոնն առաջ է քաշում իր սեփական պայմանները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ Տարասով

Իրանը «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման մեջ տեսնում է պանթուրանական սպառնալիք, որը ոչ միայն կհանգեցնի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տնտեսական ամրապնդմանն, այլև երկարաժամկետ հեռանկարում կստեղծի սպառնալիք Իրանի տարածքային ամբողջականության համար՝ օգտագործելով էթնոանջատողականությունը․ այս մասին Свободная Пресса-ում հրապարակված հոդվածում գրել է կովկասագետ Ստանիսլավ Տարասովը։

Ըստ փորձագետի՝ Թեհրանը եղել և մնում է այս նախագծի կատեգորիկ հակառակորդն՝ իր հյուսիսային սահմաններում թյուրքական գործոնի ամրապնդման և տնտեսական պատճառներով: Սակայն, բարեփոխիչ Փեզեշքիանի իշխանության գալով՝ Թեհրանը ակնկալում է մեղմացնել Արևմուտքի դիրքորոշումը՝ սեփական գազը Եվրոպա արտահանելու համար:

Փաստն այն է, որ Իրանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է Հյուսիս-Հարավ միջպետական միջանցքի նախագծում, որտեղ Մոսկվան ցանկանում է ապահովել ապրանքների ուղիղ տարանցում Ադրբեջանի միջոցով դեպի Իրան և Հնդկաստան (Ասիա)՝ Պարսից ծոց ելքով։

«Ի վերջո, հենց Միացյալ Նահանգներն է վերահսկողություն ստանձնում ինչպես միջանցքի, այնպես էլ Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացի նկատմամբ։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ Վաշինգտոնը ոչ միայն փորձում է միջնորդ դառնալ ադրբեջանա-հայաստանյան հակամարտության կարգավորման գործում, այլև առաջ է քաշում իր սեփական պայմանները խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Նման հեռանկարը անմիջականորեն ազդում է ոչ միայն Իրանի և Ռուսաստանի շահերի վրա, այլև՝  Անդրկովկասի խնդիրները բերում է Մերձավոր Արևելք», – գրել է Տարասովը։

Ռազմագերիներ