21 Օգս
2025
32° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի միակ վարչապետն եմ, որ հեղափոխության կոչ եմ արել, բայց քաղաքացիները չարեցին. Նիկոլ Փաշինյան 

Աշխարհի միակ վարչապետն եմ, որ հեղափոխության կոչ եմ արել, բայց քաղաքացիները չարեցին. Նիկոլ Փաշինյան 

Ես ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ իմ՝ որպես վարչապետի փորձառության և վերլուծության հետևությունն այն է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը:

«Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ 7 տարեկանից, բայց հայտարարել եմ, որ այս ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը, և եթե ՀՀ քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել: Աշխարհի և միակ վարչապետն եմ՝ ըստ իս, ով իր երկրի քաղաքացիներին նման կոչ է անում: Բայց փաստն այն է, որ մեր քաղաքացիները չարեցին այդ հեղափոխությունը, որովհետև ինձ նման հասկացան, որ առանց որոշում կայացնելու ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականում այն  իրականացնել հնարավոր չէ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ղարաբաղյան շարժումը լավ լծակ է հանդիսացել, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը, բարեկեցությունը և անկախությունը չկայանան:

«Եկել է խաղաղության ժամանակաշրջանը, և թույլ տվեք ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատտաման փաստը, և ինչպես տեսնում եք դա հերքող ոչ մի փաստ չկա»,- ասել է Փաշինյանը:

 

Ռազմագերիներ