15 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մթերքով բեռնված մեքենաները Լարսից հետ են գալիս. պատգամավորն ահազանգում է

Մթերքով բեռնված մեքենաները Լարսից հետ են գալիս. պատգամավորն ահազանգում է

Մեր տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ հետ են գալիս. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին: Այս ամենի հետևանքով հսկայական վնասներ են կրում գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվողները»,- գրել է պատգամավորը։

Ռազմագերիներ