02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պարզապես միակողմանի նվերներ է ստանում՝ փոխարենը ոչինչ չտալով և ոչինչ չերաշխավորելով․ քաղաքագետը՝ Известия-ին

Ադրբեջանը պարզապես միակողմանի նվերներ է ստանում՝ փոխարենը ոչինչ չտալով և ոչինչ չերաշխավորելով․ քաղաքագետը՝ Известия-ին

Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն լուծարել է Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ: Սա ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն: Այնուամենայնիվ, բոլոր հարցերի վերջնական լուծումը դեռ շատ հեռու է. առնվազն, Երևանը դեռ պետք է փոխի իր Սահմանադրությունը: Այս մասին գրել է Известия-ն։

Ինչպես նշվել է, Ադրբեջանում ընդգծում են, որ Մինսկի խմբի լուծարումն առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու դիվանագիտական հաջողություն էր: Միևնույն ժամանակ, Երևանում բոլորին չի, որ դուր է գալիս այն լուծարելու որոշումը: Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պահպանել Մինսկի խումբը և հայերին վերադարձնել լքված տարածաշրջան: Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Դանիելյանը նույնպես նշել է, որ բանակցային ձևաչափի լուծարումը «կամրապնդի անարդարությունը և իրական, երկարատև խաղաղությունն ավելի անհասանելի կդարձնի»:

Սակայն երկու երկրների միջև հարաբերություններում խնդիրները դրանով չեն ավարտվում: Օրակարգում կա առնվազն ևս մեկ պահանջ՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Այս առումով՝ Հայաստանը հայտարարում է, որ սահմանադրական հանրաքվե կարող է անցկացվել 2027 թվականին։

Կայքը նկատել է, որ ՀՀ-ի ղեկավարները արդեն իսկ հայտարարում են, թե երկրում և տարածաշրջանում իրավիճակը լիովին փոխվել է։ Երևանը նաև ակնկալում է, որ այլևս ստիպված չի լինի հսկայական գումարներ ծախսել պաշտպանության վրա, հաջորդ տարվա բյուջեում համապատասխան կետի վրա ծախսերի աճ չկա։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կարծում է, որ նոր զինված հակամարտության դեպքում հանրապետությունը պետք է շարունակի ամրապնդել իր ռազմական հզորությունը։ Նախագահ Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանում իշխանության գան որոշ նոր ուժեր, որոնք մարտահրավեր կնետեն ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա Բաքուն «համարժեք կարձագանքի»։ «Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակապես մեր օգտին է՝ բոլոր առումներով», – ընդգծել է նա վերջերս տված հարցազրույցում։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Մինսկի խմբի լուծարումն անվանում է Փաշինյանի կառավարության սխալ։

«Ադրբեջանը պարզապես միակողմանի նվերներ է ստանում՝ փոխարենը ոչինչ չտալով և ոչինչ չերաշխավորելով։ Սա ագրեսորին հանդարտեցնելու փորձ է, որն, ըստ էության, միայն կհրահրի նրան։ Ալիևը շարունակում է արմատական հռետորաբանությունն ՝ անընդհատ սպառնալով հայկական պետականությանը, և նման հայտարարությունները չեն նվազել Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր։ Ես նաև կնշեմ, որ Հայաստանի սահմանային գոտում գործող եվրոպական առաքելությունը հայտարարել է, որ շարունակելու է հետևել իրավիճակին, այսինքն՝ նրանք չեն սպասում հակամարտության ավարտին»,- ընդգծել է քաղաքագետը։

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը համարում է խաղաղության հասնելու կարևոր քայլ։

«Մինսկի խումբը երբեք առանձնապես արդյունավետ չի եղել և վերջին տարիներին իրականում չի գործել Ռուսաստանի և արևմտյան մասնակիցների միջև առկա տարաձայնությունների պատճառով», – նշել է Վելիզադեն՝ հավելելով, որ հարաբերություններում դեռևս կան չլուծված խնդիրներ։

Ռազմագերիներ