03 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել Աջապահյանի կալանքը երկարացվեց՝ իրավական և կրոնական ճնշումների ֆոնին․ Մայր Աթոռ

Միքայել Աջապահյանի կալանքը երկարացվեց՝ իրավական և կրոնական ճնշումների ֆոնին․ Մայր Աթոռ

Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը․ ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,– ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ