
Հարավային Կովկասի խոցելի ճակատագիծը․ ինչպե՞ս կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը տապալվել հենց ծնունդի պահին․ War On Rocks
Հարավային Կովկասը երկար ժամանակ եղել է աշխարհաքաղաքական սեյսմիկ հատված Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ Բաքուն և Երևանը ստորագրեցին հուշագրին։ Դրա առանցքային կետը 43 կիլոմետրանոց անցուղին է Հայաստանի տարածքով՝ դեպի Նախիջևանի էքսկլավ։ Չնայած Վաշինգտոնում այս պայմանավորվածությունն արդեն ներկայացվում է որպես խոշոր բեկում, այն ցանկացած պահի կարող է տապալվել։ Այնուամենայնիվ, այն կարող է վերաձևել Հարավային Կովկասի ուժային դաշտը՝ թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը, բացելով նոր առևտրային ուղիներ և խորացնելով Արևմուտքի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ առանց մեկ կրակոցի կամ զորքերի տեղակայման։ Այս մասին գրել է War On Rocks պարբերականը։
Ինչպես նշվել է, այս պահին գործարքն ավելի մեծ օգուտներ է տալիս Ադրբեջանին, քան Հայաստանին։ Այս անհավասարակշռությունը կարող է խորացնել հայաստանյան դժգոհությունները, գերիշխել հաջորդ ընտրություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին դարձնել «զիջման» մեղադրանքների թիրախ։ Հետևաբար, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի քաղաքական գործիչները պետք է դիվանագիտական միջնորդությանը զուգահեռ Հայաստանին առաջարկեն շոշափելի խթաններ՝ ուղղակի տնտեսական աջակցություն և ներդրումներ երկրի ինքնիշխանության ամրապնդման համար։ Առանց նման հավասարակշռող քայլերի, հուշագիրը երկրի ներսում կարող է ընկալվել որպես հարկադրված զիջում՝ թուլացնելով Հայաստանի ղեկավարությանը և քաղաքականապես բարդացնելով դրա վավերացումը։
Հայաստանի աշխարհաքաղաքական վերափոխումն առաջացել է տարածաշրջանային բազմաթիվ սրացումներից։ Ավանդաբար շրջափակված լինելով Թուրքիայով և Ադրբեջանով և անվտանգության երաշխիքներ ստանալով Ռուսաստանից, ինչպես նաև տնտեսապես կապված լինելով Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուղիներին, Հայաստանն այժմ կանգնած է նոր մարտահրավերների առջև։
2020 թվականի ղարաբաղյան պատերազմը և դրան հաջորդած ադրբեջանական առաջխաղացումները ցույց են տվել, որ Ռուսաստանը՝ որպես երաշխավոր, անզգույշ և անկայուն դեր է խաղում, ինչը Երևանին մոտեցրել է Արևմուտքին և Եվրոպական միությանը։
Մոսկվան, իր հերթին, փորձել է հակակշռել Հայաստանի արևմտյան թեքմանը՝ նախընտրական շրջանում զարգացնելով պրո-ռուսական քաղաքական գործիչների միջամտությունը, տեղական տնտեսական կախվածությունները շահարկել ընտրված առևտրային սահմանափակումներով և հասարակական դժգոհությունն օգտագործել Փաշինյանի քաղաքական ուղղության վրա ազդեցություն գործելու համար։
Այս համատեքստում՝ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հուշագիրը կարող է փոխել ուժային դաշտը՝ թուլացնելով Ռուսաստանի և Իրանի ազդեցությունն՝ առավել ինտեգրելով Ադրբեջանին արևմտյան տնտեսական ցանցերում և ընդլայնելով ՆԱՏՕ-ի ռազմավարական ներկայությունը։
Սակայն ռազմավարական և տնտեսական հնարավորությունները մեծապես կախված են Հայաստանի ներքին քաղաքական կայունությունից։ Ռուսական և իրանական միջամտությունը շարունակում է մնալ լուրջ սպառնալիք՝ խափանելով լոգիստիկան և նվազեցնելով ներդրողների վստահությունը։ Ամենակարևորն այն է, որ ՀՀ-ում ներքին ընդդիմության արձագանը հակահայկական կամ Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքական զիջումներին կարող է կասեցնել կամ տապալել ձեռք բերված համաձայնության իրականացումը։
Բացի դրանից՝ «Թրամփի երթուղին» ինքնին դեռևս անորոշ է։ Եթե չլինեն մանրակրկիտ ծրագրեր և բավարար ֆինանսավորում՝ Հայաստանը կապելու գլոբալ շուկաներին և ապահովելու շոշափելի տնտեսական օգուտներ, այն հիմնականում ծառայելու է Բաքվին՝ հնարավորություն տալով տեղափոխել թե՛ ապրանքներ, թե՛ զորքեր։
Այսօր Հայաստանում քաղաքական միջավայրը բնութագրվում է ուժեղ պառակտվածությամբ, ինստիտուցիոնալ վերափոխումներով և սոցիալական անկարգությունների հավանականությամբ։ Վերջին շրջանում կառավարությունը ձեռնարկել է վճռական քայլեր՝ չեզոքացնելու այն գործիչներին, որոնց դիտարկում է որպես քաղաքական խոչընդոտներ իր օրակարգին։ Այս քայլերի թվում են եղել ընդդիմության բարձրագույն պատգամավորների ձերբակալությունը, ինչպես նաև քաղաքական ու կրոնական հայտնի դեմքերի՝ օրինակ՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանի կալանքները։ Այս միջոցառումները խորացրել են լարվածությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ և ուժեղացրել քաղաքական հետապնդման մասին ընդդիմության մեղադրանքները։
Կառավարության լիազորությունների կենտրոնացումը տարածվել է նաև անվտանգության ոլորտի վրա՝ ներառյալ ոստիկանության ղեկավար կազմի փոփոխություններն ու ղեկավարների նշանակումները, որոնք համարվում են իշխող կուսակցության հետ կապ ունեցող։ Թեպետ կարճաժամկետ կտրվածքով՝ այս քայլը կարող է բարձրացնել կառավարության վերահսկողությունը հնարավոր խռովության պարագայում, այն նաև վտանգում է այն ինստիտուցիաների ապակուսակցական լինելը, որոնք պատասխանատու կլինեն խաղաղության համաձայնագրի խոցելի հատվածների՝ սահմանային կառավարման անվտանգության համար։ Եթե անվտանգության ուժերը դիտարկվեն որպես քաղաքական գործիքներ, դա կարող է թուլացնել տեղական իշխանությունների և համայնքների համագործակցելու պատրաստակամությունը, և, հետևաբար, խախտել խաղաղության համաձայնագրի կենսունակությունը։
Բացի այդ՝ Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերից է սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, ինչը պահանջում է հանրաքվե՝ նոր Սահմանադրությունն ընդունելու համար։
Ինչպես ընդգծվել է, Փաշինյանի ժաղովրդականությունը նվազում է, իսկ կալանավորված Կարապետյանի առաջնորդությամբ նոր ընդդիմադիր բլոկը կարող է միավորել հասարակ ընտրազանգվածին, որն անտարբեր է թե՛ կառավարության, թե՛ ավանդական ընդդիմության նկատմամբ։ Միևնույն ժամանակ՝ փողոցային բողոքները ցույց են տալիս, թե ինչպես սոցիո-տնտեսական դժգոհությունները կարող են միաձուլվել քաղաքական պառակտման հետ։ Շատ հայերի համար ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցություններն արդեն դիտվում են որպես ինքնիշխանության թուլացում, և ընդդիմախոսները հավանաբար սահմանադրական փոփոխությունները կորակեն որպես հարկադրված՝ խորացնելով պառակտումը 2026 թվականի ընտրություններից առաջ։
Այդուամենայնիվ, որոշ դիտորդների կարծիքով, ներքին ռիսկերը չափազանցված են․ Փաշինյանը 2020 թվականի պարտությունից հետո հաջողությամբ հաղթահարեց ընտրությունները, և շատ հայեր կարող են խաղաղության համաձայնագիրը դիտարկել որպես քաղաքական հաղթանակ։ Սակայն ներկա պայմանները նրա համար զգալիորեն ծանր են և ընդգծում են կառավարության անփույթ վարքագիծը։ Եկեղեցին և ընդդիմությունը դիրքավորվում են որպես էթնիկ հայերի իրավունքների և դեռևս Բաքվում պահվող բանտարկյալների պաշտպաններ՝ ներկայացնելով համաձայնագիրը որպես այդ պայքարից հրաժարում։ Այս պատճառով քաղաքական ուղիները Փաշինյանի առջև այսօր շատ ավելի բարդ են՝ համեմատած 2020-ականների սկզբի հետ։
Այդուամենայնիվ, մոլորեցնող կլինի համաձայնագրի փխրունության ողջ պատասխանատվությունը վերագրել Երևանին: Ադրբեջանը պահպանում է գործընթացը խափանելու կարողությունը՝ նոր պայմաններ սահմանելով և շարունակելով ընդլայնել իր ռազմական կարողությունները։ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ներկայիս պայմանավորվածությունից որևէ նոր երաշխիք չի ստացել ֆինանսական, քաղաքական կամ այլ առումներով։