04 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արժանիքներս գնահատել է վարչապետը. Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ նշանակվելու մասին

Արժանիքներս գնահատել է վարչապետը. Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ նշանակվելու մասին

Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր նշանակմանը և առաջիկա ծրագրերին։

«Արժանիքներս գնահատել է վարչապետը, որոշումը կայացրել է վարչապետը, պաշտոնի նշանակումը նույնպես կատարել է վարչապետը»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ գործընթացում որևէ այլ միջամտություն չի եղել։

Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ շրջանակներում շրջանառվում է տեսակետ, որ վարչապետը ավելի մտերիմ մարդկանց է նշանակում առաջիկա ընտրություններից առաջ լրացուցիչ ձայներ հավաքելու համար, Թորոսյանը պատասխանեց.

«Դա քաղաքացու գործն է․ ինչպես կորոշի քաղաքացին, այդպես էլ կլինի»։

Կադրային փոփոխությունների մասին

Նորանշանակ մարզպետը նշեց, որ մարզպետարանում որոշակի փոփոխություններ սպասվում են, սակայն մանրամասներ չնշեց։ Նա նաև անդրադարձավ մամուլում հնչած քննադատություններին իր թիմակիցների՝ համայնքապետի, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և եղբոր հասցեին․ «Տեղյակ չեմ այդ քննադատություններին։ Եթե ինչ-որ բան գիտեմ, դա մամուլից է։ Թմրանյութերի հետ կապված տեղեկությունների մասին էլ ոչինչ չգիտեմ։ Խնդրում եմ՝ դատավճիռներ չկայացնել։ Այս պահին իմ ամբողջ ուշադրությունը Լոռու մարզի վրա է։ Վստահում եմ իրավապահ համակարգին և համոզված եմ՝ մեղավորները կպատժվեն»։

Վարչապետի հայտարարության վերաբերյալ

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարությանը՝ Մկրտչյանը նշեց․ «Միշտ ունեցել եմ և ունեմ կարծիք։ Մեր նիստերը փակ ձևաչափով են անցնում։ Ցանկալի կլիներ, որ ներկա լինեիք․ շատ բուռն են ընթանում։ Մեկը մյուսին ինքնաքննադատելու խնդիր չկա»։

Աղետի հետևանքների վերականգնման աշխատանքներ

Մկրտչյանը վստահեցրեց, որ աղետի հետևանքների վերականգնման գործընթացն ավարտական փուլում է․ «Բոլոր կամուրջները վերականգնված են, վեց միջպետական ճանապարհները՝ վերակառուցված։ Երկաթգիծը վերականգնվել է։ Շարժական գույքի մասով քաղաքացիները փոխհատուցվել են։ Հեղեղված բնակարանները հիմնականում վերանորոգված են կամ գտնվում են ավարտական փուլում։ Կապիտալ վերականգնման փողոցի մի հատվածի համար մրցույթ է հայտարարված, աշխատանքները մեկնարկել են։ Կան նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ երկաթբետոնե պատեր և հենարաններ, որոնք բավականին ամուր են»։

Ինչ վերաբերում է միջպետական ճանապարհներին՝ մարզպետը նշեց, որ մինչև Բագրատաշենի սահման ճանապարհը վերանորոգված է։ «Հենապատերը քանդված էին, նախագծի առկայության մասին այս պահին տեղեկություն չունեմ»,- հավելեց նա։

 

Ռազմագերիներ