10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են՝ Դոհայում տեղի ունեցած պայթյունների թիրախում եղել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են՝ Դոհայում տեղի ունեցած պայթյունների թիրախում եղել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը

Իսրայելի բանակի ռադիոն հայտնել է, որ Իսրայելը երեքշաբթի փորձել է հարձակվել Կատարում ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների վրա․ գրում է Reuters գործակալությունը։

Al Jazeera-ն, հղում անելով Համասի աղբյուրին, հայտնել է, որ հարձակման թիրախը ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի հատվածում հրադադարի բանակցողներն էին։

Հիշեցնենք, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում մի քանի պայթյուն է լսվել։

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել են, որ հարձակումն ուղղված է եղել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդների, այդ թվում՝ Գազայի հատվածի առաջնորդ Խալիլ ալՀայյայի դեմ։

Ռազմագերիներ