10 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ բոլոր երկրներում պետական պարտքն աճել է

ԵԱՏՄ բոլոր երկրներում պետական պարտքն աճել է

Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հինգ երկրների շարքում առաջատարն է պետական պարտքի աճի տեմպերով. գրել է Deutsche Welle-ն։

Նշվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ տարվա ընթացքում՝ 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի հուլիսը, հանրապետության պետական պարտքն աճել է 33.2%-ով։ Միաժամանակ՝ գրանցվել է նաև ներքին պարտքի բարձր աճ․ այն աճել է 1.7 անգամ։ Ղրղզստանի Հանրապետության պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 8.4 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 5.2 միլիարդ դոլարը արտաքին պարտք է (նախկինում 4.5 միլիարդ դոլարի դիմաց), իսկ 3.1 միլիարդը՝ ներքին պարտք (նախկինում՝ 1.9 միլիարդ դոլար)։

ԵԱՏՄ մյուս երկրներում պետական պարտքը նույնպես աճել է. Ռուսաստանում՝ 17.2%-ով, Ղազախստանում՝ 16.8%-ով, Հայաստանում՝ 12.5%-ով։ Հանձնաժողովի զեկույցում Բելառուսի մասին տվյալներ չկան։

Ռազմագերիներ