
Տուսկը Լեհաստանի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը որակել է որպես լայնածավալ սադրանք
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ռուսաստանին մեղադրել է «լայնածավալ սադրանքի» համար՝ երկրի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի ֆոնին. հաղորդել է Sky News հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Վարշավան բանակցություններ է վարում իր դաշնակիցների հետ և պատրաստ է արձագանքել հարձակումներին և սադրանքներին։ Միևնույն ժամանակ, Տուսկը պարզաբանել է, որ զոհեր չկան, և իրավիճակը վերահսկվում է։ Նա ընդգծել է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա։ Մինչ այդ, Տուսկը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքը խախտվել է սեպտեմբերի 10-ի գիշերը։ Լեհական լրատվամիջոցները հայտնել են, որ չորս օդանավակայաններ, այդ թվում՝ Վարշավան, ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը պետական անվտանգության ապահովման հետ կապված չպլանավորված ռազմական գործունեության պատճառով։