
Եվրահանձնաժողովը դադարեցնում է աջակցությունն Իսրայելին
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) մտադիր է սահմանափակել Իսրայելի հետ համագործակցությունը, պատժամիջոցներ կիրառել կառավարության անդամների նկատմամբ և կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ Եվրոպական Միության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա ուղերձով։
«Մենք դադարեցնում ենք Իսրայելին աջակցությունը, դադարեցնում ենք բոլոր վճարումները, որոնք չեն ազդում այս երկրի քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցության վրա, և նախատեսում ենք պատժամիջոցներ՝ մի շարք նախարարների նկատմամբ», – ասել է նա։