
Նեթանյահուն մեղադրել է Կատարին ահաբեկիչների ապաստան տալու համար
Նեթանյահուն մեղադրել է Կատարին ահաբեկիչներին ապաստան տալու մեջ և կոչ արել վտարել կամ հետապնդել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ սպառնալով, որ Իսրայելն ինքը կանի դա․ գրում է The Jerusalem Post-ը։
«Ես ասում եմ Կատարին և բոլոր այն երկրներին, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին․ կամ վտարեք նրանց, կամ պատասխանատվության ենթարկեք։ Որովհետև, եթե դուք դա չանեք, մենք կանենք», – ասել է նա։
Նեթանյահուն նաև մեղադրել է Կատարին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման համար պատասխանատուներին անվտանգ ապաստան տրամադրելու մեջ։
Նրա խոսքով՝ Կատարի իշխանությունները ֆինանսավորում են ՀԱՄԱՍ-ին, իրենց ահաբեկիչների առաջնորդներին տրամադրում են շքեղ առանձնատներ, տալիս են նրանց ամեն ինչ։