
Արքայազն Հարրին Կիևում է
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ժամանել է Ուկրաինա. հաղորդում է Guardian թերթը։
Նշվում է, որ Հարրին Կիև է ժամանել Ուկրաինայի կառավարության հրավերից հետո։
«Ուկրաինայի մայրաքաղաք այցի ընթացքում նա և Invictus Games հիմնադրամի թիմը մտադիր են մանրամասն քննարկել վիրավորներին աջակցելու և վերականգնողական միջոցառումները», – ասված է հրապարակման մեջ։
Հարրին նշել է, որ այցից առաջ նա բրիտանական կառավարությանը և իր կնոջը հարցրել է ուղևորության հնարավորության մասին։
Նշվում է, որ այցի ընթացքում Հարրին նախատեսում է հանդիպել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։