12 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասի մերձեցումը Արևմուտքին և ՌԴ-ից հեռացումը կարող են, աշխարհաքաղաքական առումով, վնասակար լինել Իրանի համար․ The Jamestown Foundation

Հարավային Կովկասի մերձեցումը Արևմուտքին և ՌԴ-ից հեռացումը կարող են, աշխարհաքաղաքական առումով, վնասակար լինել Իրանի համար․ The Jamestown Foundation

Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը լուրջ մտահոգություններ է առաջացրել նրանց հարավային հարևան Իրանի մոտ: Իրանի Արտաքին գործերի նախարարությունն, ըստ էության, ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը՝ նշելով, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունն օգուտ են բերում տարածաշրջանի բոլոր երկրներին: Միևնույն ժամանակ՝ նախարարությունը մտահոգություն է հայտնել ընդհանուր սահմաններում արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ։ Այսպես կոչված «արտաքին միջամտությունը» վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը TRIPP համաձայնագրի կնքման գործում և ամերիկյան ընկերությունների ենթադրյալ մասնակցությանը միջանցքի կառուցմանն ու կառավարմանը: «Ընդհանուր սահմաններ» նշանակում է Իրանի և Հայաստանի միջև 40 կիլոմետրանոց սահմանը: Իրանը, կարծես, մտահոգված է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը երթուղու կառուցմանը կսպառնա իր տարանցիկ փոխադրմանն Իրան-Հայաստան սահմանում: Այս մասին գրել է The Jamestown Foundation-ը։

Ինչպես նշվել է, Թեհրանը նաև մտահոգված է, որ TRIPP-ի շինարարությունն ու վերահսկողությունն ամերիկյան ընկերություններին հանձնելն Իրանին շրջապատելու և զսպելու ԱՄՆ ցանկության մի մասն է: Այս մտահոգությունն ավելի է սրվել 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմից և հունիսի 21-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ երթուղին կվերածվի «գերեզմանոցի» «Թրամփի վարձկանների» համար։

Փաշինյանի քաղաքական ընդդիմությունն իր աջակցությունն է հայտնել այս հարցում Թեհրանին։ Հայաստանի տարածքով ադրբեջանցիներ ազատ ելումուտքն անորոշություն և մտահոգություն է առաջացրել Երևանում, որտեղ որոշ հայեր այն համարում են արտաքին ճնշման տակ պարտադրված զիջում կամ նույնիսկ իրենց երկրի ինքնիշխանությանը սպառնալիք։

Ինչպես նշել է The Jamestown Foundation-ն, Իրանը, հավանաբար, չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացումն օգտակար, հատկապես այն պատճառով, որ Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում աննախադեպ սառնությունն ու լարվածությունը ևս կարող են ազդել Ադրբեջան-Իրան հարաբերությունների վրա՝ նոր կոալիցիաների ձևավորման հետ մեկտեղ:

Հարավային Կովկասի մերձեցումը Արևմուտքին և Ռուսաստանից հեռացումը կարող են փոփոխել տարածաշրջանային մոդելը, որն, աշխարհաքաղաքական առումով, վնասակար կլինի Իրանի համար։

Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի վերադարձը Հարավային Կովկասում ավանդական հավասարակշռության քաղաքականությանը կամ հայկական ընդդիմադիր կուսակցության իշխանության գալը 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կարող են շրջադարձել տարածաշրջանում տեղի ունեցող մոդելի փոփոխությունը:

Ռազմագերիներ