12 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չի կարելի վարդագույն ակնոց կրել և ակնկալել անհապաղ արդյունքներ՝ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացից․ Պեսկով

Չի կարելի վարդագույն ակնոց կրել և ակնկալել անհապաղ արդյունքներ՝ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացից․ Պեսկով

Ռուսական կողմը պատրաստակամ է երկխոսության և Ուկրաինայի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ չի կարելի վարդագույն ակնոց կրել և ակնկալել անհապաղ արդյունքներ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացից։ «Ես այստեղ կցանկանայի հիշեցնել նախագահ Թրամփի խոսքերը, որ սկզբում ինքը կարծում էր, թե հնարավոր կլինի ամեն ինչ կարգավորել մեկ ակնթարթում, բայց հետո հասկացավ, որ դրա համար ավելի շատ ժամանակ է պետք»,- նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ ներկայումս կարելի է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային խմբերի մակարդակով շփումների դադարեցման մասին։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև կապի ուղիները հաստատվել են, և բանակցողները շփվելու հնարավորություն ունեն։ Պեսկովը նաև նշել է, որ եվրոպացիները միջամտում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին։ Խոսելով «Արևմուտք-2025» զորավարժությունների մասին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի սպառնում եվրոպական երկրներին։ Բելառուսա-ռուսական « Արևմուտք-2025» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում սեպտեմբերի 12-ից 16-ը։

Ռազմագերիներ