12 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի երթուղու» գործնական արդյունավետությունը կարելի է գնահատել միայն կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո․ Զախարովա

«Թրամփի երթուղու» գործնական արդյունավետությունը կարելի է գնահատել միայն կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո․ Զախարովա

ՌԴ ԱԳ Ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ «Թրամփի երթուղու» գործնական արդյունավետությունը կարելի է գնահատել միայն կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո։

«Առայժմ դա տեղի չի ունեցել։ Մեր տեսանկյունից՝ ոչ տարածաշրջանային խաղացողների մասնակցությունը Հարավային Կովկասի հարցերին, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, պետք է կենտրոնանա, նախևառաջ, տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների շահերի վրա։ Բացի այդ՝ հարկավոր է հաշվի առնել այլ լրացուցիչ գործոններ։ ՀՀ-ն մտնում է ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարածությունը, «Հարավկովկասյան եկաթուղին» ղեկավարում է հայկական երկատուղիների ցանցը, ռուս սահմանապահները պահպանում են այն սահմանը, որտեղով պետք է անցնի նշված երթուղին»,- նշել է Զախարովան։

Նա հավելել է, ՌԴ-Ադրբեջան-ՀՀ աշխատանքային խումբը բազմաթիվ կարևոր պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնք պահպանում են իրենց ակտուալությունը։

Ռազմագերիներ