15 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում վիրավորված իսրայելցի զինվորների 55%-ը հոգեբանական տրավմա է ստացել․ Իսրայելի ՊՆ

Գազայում վիրավորված իսրայելցի զինվորների 55%-ը հոգեբանական տրավմա է ստացել․ Իսրայելի ՊՆ

Իսրայելի աշտպանության նախարարության վերականգնողական վարչությունը բուժում է Գազայի ներկայիս պատերազմում վիրավորում ստացած մոտ 20,000 զինվորների։ Նրանցից 10,700-ը կամ 55%-ը հոգեբանական տրավմաներ ունեն․ այս մասին գրել է Haaretz թերթը՝ հղում անելով Իրայելի ՊՆ-ին։

Նախարարության տվյալներով՝ հոգեբանական տրավմա ունեցողների 20%-ը նաև ֆիզիկական վնասվածքներ է ստացել։ Բուժվողների 45%-ը միայն ֆիզիկական վնասվածքներ են ստացել։ Հիվանդների 64%-ը պահեստազորի զինվորներ են, իսկ 92%-ը՝ տղամարդիկ։

Վերականգնողական վարչության գնահատմամբ՝ մինչև 2028 թվականը բուժվողների թիվը կհասնի 100,000 -ի, ընդ որում՝ 50,000-ը՝ հոգեբանական խնդիրներով։

Մեկ տարի առաջ վարչությունը կանխատեսել էր, որ այդ ցուցանիշվերը կգրանցվեն 2030 թվականին, սակայն Գազայի արշավի ընդլայնման պատճառով՝ նրա գնահատականները փոխվել են։

Ռազմագերիներ