15 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ․ Պեսկով

ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ․ Պեսկով

Պաշտոնական Մոսկվան մեկնաբանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հեռանկարները։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եռակողմ գագաթնաժողովի անցկացման ուղղությամբ առաջընթաց չկա, իսկ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում, ինքնին, դադար կա։

«Մինչ այժմ առաջընթաց չկա։ Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովը պետք է լավ նախապատրաստված լինի, բայց Կիևը և Եվրոպան պատրաստ չեն նման նախապատրաստությունների», – ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ բարձրագույն մակարդակի ցանկացած շփում պետք է լավ պատրաստված լինի, որպեսզի նման երկխոսության ընթացքում գրանցվեն այն զարգացումները, որոնք անհրաժեշտ են նախապես կատարել փորձագիտական մակարդակով։ Սակայն ո՛չ Կիևի ռեժիմը, ո՛չ եվրոպացիները պատրաստ չեն դա անել։

Պեսկովի կարծիքով՝ Ուկրաինայի վերաբերյալ անհապաղ գագաթնաժողով անցկացնելու կոչերը նպատակ ունեն հուզական ազդեցություն թողնել։

«Կիևի ռեժիմի կողմից չկա լուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն։ Կան նման կոչեր հանդիպման, անհապաղ հանդիպման վերաբերյալ, բայց սա, ավելի շուտ, ուղղված է հուզական ազդեցություն թողնելուն», նշել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրոպան չի ցանկանում ուշադրություն դարձնել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությանը։

Պեսկովը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։

«Սա ակնհայտ է և ապացույցների կարիք չունի։ ՆԱՏՕ-ն ուղղակի և անուղղակի աջակցություն է ցուցաբերում Կիևի ռեժիմին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Կիևում գտնվելու ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի պատերազմում Ռուսաստանի դեմ։

Ռազմագերիներ