15 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի վրայով «ոչ թռիչքային գոտու» ստեղծումը կլինի ՆԱՏՕ-ի հետ պատերազմի սկիզբ. Մեդվեդև

Ուկրաինայի վրայով «ոչ թռիչքային գոտու» ստեղծումը կլինի ՆԱՏՕ-ի հետ պատերազմի սկիզբ. Մեդվեդև

Ուկրաինայի երկնքում թռիչքներն արգելելու և ՆԱՏՕ-ի երկրների համար՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը խոցելու հնարավորություն ստեղծելը կնշանակի պատերազմ Դաշինքի և Ռուսաստանի միջև․ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կիևի և մյուս հիմարների սադրիչ գաղափարի իրականացումը՝ Ուկրաինայի վրա «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու և ՆԱՏՕ-ի երկրների կողմից մեր անօդաչու թռչող սարքերը խփելու հնարավորության մասին, կնշանակի միայն մեկ բան՝ պատերազմ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Մեդվեդևը նաև մեկնաբանել է Էստոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հաննո Պևկուրի այցը Կիև՝ նշելով, որ որքան փոքր է երկիրը, այնքան ավելի հիմար և ինքնավստահ է նրա ղեկավարությունը։

Նախորդ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը պետք է քննարկեն Ուկրաինայի տարածքում «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու ենթադրյալ հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Լեհաստանը կարող է նման որոշում կայացնել միայն իր դաշնակիցների հետ։

 

Ռազմագերիներ