
Դոնալդ Թրամփը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ ընկերության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանն իր, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ լուսանկարն ու գրել.
«Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա ինձ համար, բայց, որ ավելի կարևոր է, նաև Միացյալ Նահանգների համար, հավերժական ընկերություն կլինի»,- եզրափակել է նա։