17 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին համաձայնել է առանց պայմանների հանդիպել Պուտինի հետ, բայց ոչ Մոսկվայում

Զելենսկին համաձայնել է առանց պայմանների հանդիպել Պուտինի հետ, բայց ոչ Մոսկվայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ կամ երկկողմ ձևաչափով՝ առանց նախապայմանների, սակայն պայման է առաջադրել՝ այն պետք է լինի ոչ Մոսկվայում։

«Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի և Պուտինի հետ եռակողմ կամ երկկողմ ձևաչափով… Ես պատրաստ եմ հանդիպել առանց որևէ պայմանի»,- Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ մտադիր չէ մեկնել Մոսկվա բանակցությունների, բայց բաց է Ռուսաստանից բացի ցանկացած այլ երկրում հանդիպման առաջարկների համար։

Թրամփը նախկինում հայտարարել էր Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման նախապատրաստման մասին, որին կարող է հաջորդել իր հետ եռակողմ հանդիպումը։ Ռուսաստանի առաջնորդի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը աջակցություն են հայտնել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը։ 

Ռազմագերիներ