
Թրամփը կչեղարկի Թայվանին տրամադրվող ռազմական օգնությունը․ The Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է չեղարկել Թայվանին տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը․ հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ամերիկացի առաջնորդի որոշումը կապված է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հնարավոր գագաթնաժողովում առևտրային համաձայնագիր կնքելու ցանկության հետ։ Աղբյուրները նշել են, որ որոշումը կարող է չեղարկվել, բայց դա կնշանակի կղզու նկատմամբ ԱՄՆ քաղաքականության «շրջադարձ»։
Հրապարակումը նշել է, որ Թայվանին տրվող նոր օգնության փաթեթը ներառում էր զինամթերք և ԱԹՍ–ներ։
Վաշինգտոնում Թայվանի ոչ պաշտոնական դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել լուրը։