
Պուտինը հուսախաբ է արել ինձ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսախաբ է արել իրեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ավարտելու հարցում․ գրում է Bloomberg-ը։
Լրագրողների հարցին, թե արդյոք ժամանակը եկե՞լ է Պուտինից հրադադար խնդրելու, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում: Բայց ճիշտ ժամանակին, եթե ես ստիպված լինեմ դա անել, դա կլինի շատ կոշտ»։
Թրամփը կրկին նշել է, որ եվրոպական երկրները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը։
«Կարճ ասած, եթե նավթի գինը նվազի, Պուտինը կհանձնվի։ Նա այլընտրանք չի ունենա։ Նա դուրս կգա պատերազմից»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինին պատժելու այլ միջոցներ, բայց այդ քայլերը կախված կլինեն նրանից, թե արդյոք իր դաշնակիցները կդադարեն Ռուսաստանից գնումներ կատարել։
«Ես պատրաստ եմ այլ միջոցներ ձեռնարկել, բայց ոչ այն դեպքում, երբ այն մարդիկ, որոնց համար ես պայքարում եմ, նավթ են գնում Ռուսաստանից»,- ասել է Թրամփը։