
Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն և Մալթան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը
Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն և Մալթան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը։
«Միանալով Պաղեստինի պետությունը ճանաչած երկրների խմբին՝ Բելգիան այսօր հզոր ազդանշան է ուղարկում թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով»,- հայտարարել է Բելգիայի վարչապետը։
Լյուքսեմբուրգը նույնպես դարձել է այն երկրներից մեկը, որը ճանաչել է Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը։
«Ես հայտարարում եմ, որ այսօրվանից Լյուքսեմբուրգը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Սա գործընթացի ավարտը չէ, այլ՝ հույսի, դիվանագիտության, երկխոսության և խաղաղ համակեցության ցանկության վրա հիմնված նոր փուլի սկիզբ»,- հայտարարել է վարչապետը։
Մալթան նույնպես հայտարարել է, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։
«Թույլ տվեք սկսել հստակ և միանշանակ հայտարարությամբ. Մալթայի Հանրապետությունը հպարտությամբ հաստատում է, որ պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Մենք սա անում ենք՝ որպես մեր անսասան նվիրվածության ցուցադրություն երկու պետությունների իրական և խաղաղ լուծմանը՝ երկու ժողովուրդների համար ապագա ապահովելու միակ ճանապարհին»,- հայտարարել է Մալթայի վարչապետը։