24 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում մահացած են գտել հետախուզվող Բորիս Ավագյանին

Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում մահացած են գտել հետախուզվող Բորիս Ավագյանին

Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին․ հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ Ավագյանը փակվել է Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության զուգարանում, որտեղ էլ ինքնասպան է եղել։ 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել դուռը բացել, ինչից հետո գտել են նրա մարմինը։

Հիշեցնենք, որ երեկ «Փաստինֆոյի» հետ կապ է հաստատել Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»,-ասել է նա։

Հարցին, թե Հայաստանում իր նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված՝ մտավախություն չունի՞, որ այստեղ իրեն ձերբակալություն է սպասվում՝ Ավագյանն ասել է, որ իր նպատակը հենց դա է։ «Թող ձերբակալեն ու քննություն իրականացնեն, հետո դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ»,-հայտնել է Ավագյանը։

Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։

Ռազմագերիներ