24 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստաբանների արձագանքը՝ Փարաքարի համայնաքապետի սպանությանը

Փաստաբանների արձագանքը՝ Փարաքարի համայնաքապետի սպանությանը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է․ «Իշխանությունը «ցնցված» է իրենց ընդդիմադիր համայնքի ղեկավարի սպանությունից… Իզուր եք ցնցվում։ Դուք եք իրավապահ համակարգը վերածել միայն ձեր իշխանության պահպանման, ձեր ընդդիմադիրներին ճնշելու գործիքի։ Դուք եք անընդհատ իրավապահ համակարգ «բարեփոխում» դրանից ոչինչ չհասկացող անհասկանալի կերպարների ներգրավմամբ։ Փողոցում տիրող քաոսը ձեր կառավարման անխուսափելի հետևանքներից մեկն է։ Ցնցվելու փոխարեն այս երկիրը հանգիստ թողեք, վերադարձեք ձեր սիրած փաբերի պատերի տակ»։

Վարազդատ Հարությունյանը գրել է․ «Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի: «Իրական Հայաստանում» նախապատրաստվող իրական հանցագործությունների փոխարեն «կանխվում» են գոյություն չունեցող ահաբեկչությունները: «Իրական Հայաստանում» սպառնալիքը ոչ թե զինված խուժանն ա, այլ օրինակ` Եկեղեցու հոգևոր սպասավորը կամ օրագրի մեջ գրառումներ անող քաղակտիվիստ կինը»:

Ռուբեն Մելիքյանը գրել  է․ «Ցնցված եմ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դաժան սպանության բոթից։ Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. հանցագործ(ներ)ը Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում՝ կեսգիշերին։ Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը»։

Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Փարաքար համայնքի ղեկավարի սպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց։ Նա ասում է՝ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար և ինչու չեն կատարվել։ Այսինքն, ինչպես իր շահագրգռվածության մյուս դեպքերում՝ «Սուրմալու»-ի պայթյուն, Ազատի զինվորական կացարանի հրդեհ և այլն, Փաշինյանը հերթական անգամ, դեպքից ընդամենը ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահ մարմիններին՝ ակնարկելով, որ երեկվա սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով և փոխկապակցված է սույն թվականի փետրվարի 5-ին նույն համայնքում՝ ՔՊ-ական պաշտոնյայի բակում կատարված սպանության հետ։ Նշվածից հիմնավոր կասկած է ձևավորվում, որ սպանության այս դեպքը ևս արժանանալու է հիշատակված մյուս հանցագործությունների քննության «ճակատագրին»…»։

Արսեն Բաբայանն ասել է․ «Սպանությունները սովորական հանցագործություններ չեն, դրանք պլանավորվում են, նույնիսկ եթե չպլանավորված սպանություն կա, ապա այդ սպանության  գործիք հանդիսացող զենքը տևական ժամանակ գտնվում է անձանց մոտ, իսկ եթե դատաիրավական և օպերատիվ հետախուզական ծառայությունները թողնեն քաղաքական քննադատների, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական գործեր սարքելու այդ իրենց գործունեության այդ գործելաոճը, ապա Հայաստանի Հանրապետությունում կկարողանան կանխել հանցագործությունները։ Հետևաբար, այո, պատճառը բացառապես քաղաքական է, առնվազն հիմնական պատճառը հենց քաղաքական է»։

 

Ռազմագերիներ