26 Սեպ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
USAID-ի միջոցները կծախսվեն «Ամերիկան՝ առաջին հերթին» օրակարգի համար․ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունն առաջնահերթությունների թվում է 

USAID-ի միջոցները կծախսվեն «Ամերիկան՝ առաջին հերթին» օրակարգի համար․ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունն առաջնահերթությունների թվում է 

Թրամփի վարչակազմը Կոնգրեսի դաշնային ծախսերի հարցում իր վերջին մարտահրավերում մտադիր է ԱՄՆ արտասահմանյան օգնությունից գրեթե 2 միլիարդ դոլարը վերաբաշխել առաջնահերթությունների ցանկին, որոնք հիմնականում ուղղված են նախագահի՝ «Ամերիկան՝ առաջին հերթին» օրակարգի առաջխաղացմանը. գրում է The Washington Post-ը։

Ծրագիրը, որի մասին նախկինում չի հաղորդվել, օրենսդիրների համար ուրվագծվել է սեպտեմբերի 12-ին Պետքարտուղարության՝ կոնգրեսականներին ուղարկած փաստաթղթում։ Այն ներկայացնում է Վաշինգտոնի արտաքին օգնության մոտեցման վերաբրենդավորում՝ Թրամփի վարչակազմի կողմից այս տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարումից հետո։

10 էջից ավելի փաստաթղթում բացատրվում է, թե ինչպես է վարչակազմն ուղղորդելու գումարն՝ ընդհանուր առմամբ 1.8 միլիարդ դոլար, արտասահմանում անորոշ նախաձեռնություններին, ինչպիսին են Լատինական Ամերիկայում «մարքսիստական, հակաամերիկյան ռեժիմների» դեմ պայքարը և Գրենլանդիայում և Ուկրաինայում ներդրումների իրականացումը։ Այն նաև թվարկում է վարչակազմի ֆինանսավորումից զրկված նախագծերը, այդ թվում՝ Արևմտյան ափի և Գազայի համար նախատեսված 175 միլիոն դոլարը և 150 միլիոն դոլարը՝ Իրաքի համար։

«Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը պահանջում են, որ Միացյալ Նահանգներն օգտագործի այս արտաքին օգնության միջոցները՝ նոր մարտահրավերներին դիմակայելու համար այնպիսի եղանակներով, որոնք Ամերիկան կդարձնեն ավելի անվտանգ, ուժեղ կամ բարգավաճ», – նշվում է փաստաթղթում ։

Ծրագրում նշված ֆինանսավորման մի մասը կուղղվի այն նախագծերին, որոնք, կարծես, ունեն երկկուսակցական աջակցություն՝ սկսած Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների խթանումից, որտեղ Չինաստանի տարածքային նկրտումներն անհանգստացրել են ինչպես հանրապետականներին, այնպես էլ դեմոկրատներին, մինչև Կենտրոնական Ասիայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պահպանմանը նպաստելը։

Այնուամենայնիվ, երկու կուսակցություններում մտահոգություն են հայտնել վարչակազմի քայլի վերաբերյալ, որոնցից ոմանք նշել են, որ դրա առաջնահերթություններն անհասկանալի են, և որ այլ նախաձեռնությունների համար օրենսդիրներին արդեն նշանակված միջոցները վերաբաշխելու նրա ծրագիրը կասկածելի իրավական հիմնավորում ունի:

Ռազմագերիներ