25 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը խորհրդատվություններ է ստանում ՀՀ-ի և Ադրբեջանի վերաբերյալ թուրք պաշտոնյաներից

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը խորհրդատվություններ է ստանում ՀՀ-ի և Ադրբեջանի վերաբերյալ թուրք պաշտոնյաներից

Ես պարբերաբար խորհրդատվություններ եմ ստանում Ադրբեջանի վերաբերյալ թուրք պաշտոնյաներից․ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Նա նշել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով ստանում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի կարծիքները Հայաստանին, Ադրբեջանին և Ուկրաինային վերաբերող հարցերի վերաբերյալ։

«Օրինակ՝ ես զանգահարում եմ Թոմին և հարցնում. «Ի՞նչ կարծիքի է Իբրահիմ Քալընն այս հարցի վերաբերյալ»։ Ես կարող եմ բազմաթիվ նմանատիպ օրինակներ բերել։ Նման կապերի պահպանումն ինձ խորհուրդ է տվել Թրամփի վարչակազմը», – նշել է Ուիթքոֆը։

 

 

Ռազմագերիներ