
Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման․ գրում է Reuters գործակալությունը։
Սարկոզին մեղադրվում է 2005 թվականին միջազգային ասպարեզից մեկուսացված Լիբիայի նախագահ Քադաֆիի կառավարությանն աջակցելու դիմաց քարոզարշավի ֆինանսավորում ստանալու համար։ Նա այն ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր։
Դատավճռից հետո լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախկին նախագահն ասել է, որ կբողոքարկի վճիռը։
«Եթե նրանք ուզում են, որ ես բանտում քնեմ, ես բանտում կքնեմ, բայց գլուխս բարձր։ Ես մեղավոր չեմ… Բնականաբար, ես կբողոքարկեմ»,- ասել է նա։
Ֆրանսիայի 70-ամյա նախկին ղեկավարի դատավարությունն ընթանում է հունվարից ի վեր։ Սարկոզիի խոսքով՝ գործն ունի քաղաքական դրդապատճառներ։