25 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարծում եմ՝ պատեհ տեղը չի հարցազրույցի համար․ Արփինե Սարգսյանը խուսափել է հարցերից

Կարծում եմ՝ պատեհ տեղը չի հարցազրույցի համար․ Արփինե Սարգսյանը խուսափել է հարցերից

Կարծում եմ՝ պատեհ տեղը չի հարցազրույցի համար․ ասել է Փարաքարի սպանված համայնքապետի հոգեհանգստի արարողությանն այցելած ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ով պետք է կանխեր այս իրավիճակը և ովքեր են պատասխանատու։  

Երեկ գիշերն Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել, զոհվել էր 2 մարդ։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուս սպանվածը՝ նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթել էր ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:

Ռազմագերիներ