26 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փակագծերը բացելու հնարավորություն կլինի առաջիկայում․ Աբրահամ Գասպարյան 

Փակագծերը բացելու հնարավորություն կլինի առաջիկայում․ Աբրահամ Գասպարյան 

Իմպիչմենտը երկու ատրիբուտ ունի՝ քաղաքական և իրավաբանական: Քաղաքականն իր հերթին դրսևորվում է երկու ոլորտում՝ առաջինը խորհրդարանական մակարդակում, երկրորդը՝ փողոցային մոբիլիզացիայով․ ԱԺ-ում իմպիչմենտի հարցով հրավիրված խորհրդարանական լսումների մեկնարկից առաջ ասել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական լսումները, որոնք տեղի են ունենում ընտրություններից մոտ 9 ամիս առաջ, երեք հիմնական նշանակություն ունեն. առաջինը՝ քարոզչական դաշտում, երկրորդը՝ իրավաքաղաքական մեխանիզմների ճշգրտման առումով և երրորդը՝ միջազգային փորձի առումով՝ փորձագետների ու իրավաբանների միջոցով:

«Միջազգային փորձը, միջազգային իրավունքի մասնագետները, նաև այլ երկրների փորձը բերելով այստեղ և հասանելի դարձնելով քաղաքական ուժերին՝ կարող են նպաստել, որ խորհրդարանում ընդդիմադիր երկու գլխավոր ուժերը նստեն իրար հետ, սեղանին դնեն բոլոր հարցերը և կոնկրետ օրակարգի շուրջ առաջ շարժվեն: Սա լուրջ խթան է, եթե հակաիշխանական բոլոր ուժերը կարողանան վեր կանգնել ամբիցիաներից և միավորել իրենց ռեսուրսները»,- ընդգծել է նա։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ է նշանակում հայտարարությունը, որ մուտք է գործում քաղաքականություն և նոր ուժ է ձևավորում, Գասպարյանը պատասխանել է. «Արդեն հայտարարել եմ, որ քաղաքական գործունեությամբ կզբաղվեմ, բայց կուսակցություն չեմ ստեղծել: Խոսքը շատ ավելի ակտիվ դերակատարության մասին է, քաղաքական գործընթացներում մասնակցության մասին: Գաղտնիքները բացելու մեծ հնարավորություն կլինի առաջիկայում, ձևաչափի մասին կհայտարարեմ հետագայում: Միայն ընդգծեմ, որ գտնվելու եմ ազգային, պետականամետ դաշտում, տեխնոկրատ, առաջադեմ, պրոգրեսիվ և արդար Հայաստանի գաղափարի ճանապարհին: Ընդհանրապես բացառել եմ համագործակցությունը իշխանության և նրանց արբանյակների հետ, բայց մնացած ուժերի հետ համագործակցությունը բնականաբար օրակարգային է և ակտուալ»։

Ռազմագերիներ