
Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են ՄԱԿ-ի շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերը
Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել միջազգային իրավական հարցերով երկկողմ համագործակցության վերաբերյալ: Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Այս մասին նշվել է, Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
«Կողմերը մանրամասն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ միջազգային արդարադատության, այդ թվում՝ քրեական արդարադատության արդիական խնդիրներն ու միտումները, ինչպես նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Նրանք համաձայնել են շարունակել մի շարք համապատասխան նախաձեռնությունների քննարկումը, ինչպես նաև միջազգային իրավական հարցերով երկկողմ շփումների արդյունավետ պրակտիկան», – նշել է նախարարությունը։