30 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելում քննադատել են Նեթանյահուին՝ Կատարից ներողություն խնդրելու համար

Իսրայելում քննադատել են Նեթանյահուին՝ Կատարից ներողություն խնդրելու համար

Իսրայելցի քաղաքական գործիչներն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Դոհայի հարվածի համար Կատարից ներողություն խնդրելն անվանել են ամոթալի․ հաղորդում է The Jerusalem Post-ը։

«Ահաբեկչությունը սատարող և ֆինանսավորող պետությունից ներողություն խնդրելն ամոթալի է», – ասել է ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Թանիից սեպտեմբերի 9-ին Կատարի մայրաքաղաք Դոհային հասցված հարվածի համար։

Ռազմագերիներ