30 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ–ում ՌԴ դեսպան

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ–ում ՌԴ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա․ այս մասին ՌԴ դեսպանն ասել է «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում։

«102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ։ Հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն և տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ, մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար»,-ընդգծել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին» համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին՝ 25 տարով՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ