01 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ ֆինանսավորման անհամաձայնության պատճառով

ԱՄՆ կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ ֆինանսավորման անհամաձայնության պատճառով

ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել դաշնային ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ երկու օրինագծերից և ոչ մեկը, և չորեքշաբթի օրվանից սկսած՝ Միացյալ Նահանգները մտել է, այսպես կոչված, կառավարության աշխատանքի մասամբ կասեցման փուլ․ գրում է BBC-ին։

Սենատը նախ մեծամասնությամբ մերժել է Դեմոկրատական կուսակցության ֆինանսավորման շարունակման մասին օրինագիծը․ դեմոկրատները Սենատում մեծամասնություն չեն։ Այնուհետև այն չի կարողացել ընդունել Հանրապետական կուսակցության օրինագիծը։ Թեպետ հանրապետականները մեծամասնություն են կազմում, սակայն՝ ոչ բավականաչափ։

Արդյունքում՝ ԱՄՆ-ում որոշ, բայց ոչ բոլոր դաշնային գործակալությունների աշխատանքը կասեցվել է։ Հարյուր հազարավոր պետական աշխատողներ ուղարկվում են ոչ վճարովի արձակուրդի։
Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը հրապարակել է հուշագիր՝ հաստատելով կասեցումը և մեղադրելով դեմոկրատներին դրա համար։

Չնայած բյուջետային կոնֆլիկտները տարածված են ամերիկյան քաղաքականության մեջ, այս անգամ ծախսերի շուրջ պայքարը հատկապես լարված է՝ հաշվի առնելով, որ նախագահ Թրամփը վերջին ինն ամիսների ընթացքում անընդհատ կրճատել է դաշնային կառավարության աշխատակազմը և ծախսերը:

Անցյալում նմանատիպ կասեցումները սովորաբար համարվում էին քաղաքականապես վտանգավոր, քանի որ դրանք խաթարում էին ընտրողների առօրյա կյանքը և վնասում օրենսդիրների և նախագահի կերպարին։

Սակայն այս անգամ Թրամփի վարչակազմը, կարծես, պատրաստ է երկար ժամանակով կասեցնել կառավարության զգալի մասի աշխատանքը: Վարչակազմի պաշտոնյաները սպառնացել են օգտագործել դա «ոչ էական» աշխատողներին նույնականացնելու համար, որոնք կարող են ընդմիշտ ազատվել աշխատանքից։

Ռազմագերիներ