
Փաշինյան-Ալիև չնախատեսված հանդիպում՝ Կոպենհագենում
Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Հանդիպման մասին նախապես հայտարարված չի եղել։
«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- րոպեներ առաջ գրել է Փաշինյանը սոցցանցի իր էջում։
Թե ինչ է քննարկվել հանդիպմանը՝ հայտնի չէ։