08 Հոկ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սթիվ Ուիթքոֆն ու Թրամփի փեսան մեկնել են Եգիպտոս՝ Գազայի խաղաղության բանակցություններին միանալու

Սթիվ Ուիթքոֆն ու Թրամփի փեսան մեկնել են Եգիպտոս՝ Գազայի խաղաղության բանակցություններին միանալու

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հոկտեմբերի 8-ին մեկնում են Եգիպտոս՝  Գազայի խաղաղության ծրագրի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման բանակցողներին միանալու համար․ գրում է BBC-ն։

Ինչպես հայտնում է Axios-ը, ամերիկացի պաշտոնյաները չեն լքի Եգիպտոսը, մինչև միջնորդավորված բանակցությունները չհանգեն պատանդների ազատ արձակման և Գազայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնության։

Թրամփը դրականորեն է մեկնաբանել բանակցությունների ընթացքը՝ նշելով, որ «կա հնարավորություն, որ մենք կկարողանանք խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի մեկնաբանել բանակցությունները, բայց իսրայելցիներին ասել է, որ դրանք «վճռորոշ օրեր են ապրում»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու և տարածքի ապագան ձևավորելու համապարփակ ծրագիր։

Ռազմագերիներ