09 Հոկ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ դառնալ․ Փաշինյանը՝ Բելգիայում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ դառնալ․ Փաշինյանը՝ Բելգիայում

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար․ ասել է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին:

Ըստ նրա՝ ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկ առումով պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։

«Թրամփի ուղին» խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղայիններից մինչև էներգետիկա։

«Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։

«Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին և այլն»,-ասել է նա։

 

Ռազմագերիներ