28 Հնս
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում կկազմակերպվի Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին նվիրված ցուցահանդես

Վրաստանում կկազմակերպվի Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին նվիրված ցուցահանդես

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ հանրաճանաչ դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վրաստանի խորհրդարանի աջակցությամբ նախատեսվող ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ։

Նախագծի շրջանակում կներկայացվեն բացառիկ լուսանկարներ, որոնք արտացոլում են երկու կինոաստղերի ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագներից։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026