
Արտակարգ դեպք՝ Ֆիրդուս թաղամասում․ շինհրապարակում 7 մետր բարձրությունից տղամարդ է ընկել
Երևանի Ֆիրդուս կոչվող թաղամասի շինհրապարակում տղամարդն ընկել է 7 մետր բարձրությունից։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը շինհրապարակից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են խմբված մարդիկ փորձում վեր հանել տղամարդուն։
Ըստ Աղեկյանի՝ շինարարությունն իրականացնում է «Էլիտ Հոլդինգ» ընկերությունը։
Լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ տուժածը, ում հոսպիտալացրել են, 76 տարեկան է։
«Տղամարդու ծայրահեղ ծանր վիճակը հաջողվել է կայունացնել»,- նշում են լրատվամիջոցները։


