09 Հոկ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է աշխարհին վաճառենք ոչ թե հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիա․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևերի» անելիքները

Պետք է աշխարհին վաճառենք ոչ թե հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիա․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևերի» անելիքները

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը փոխվում է շատ արագ, իսկ պետությունները կանգնած են նոր մրցակցության դարաշջանի առջև․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի միջոցառմանն ասել է տնտեսագետ Դավիթ Անանյանը:

«Մեր երկրի համար այս փոփոխությունների համատեքստում մեկ բան է ակնհայտ․ Հայաստանն այլևս չի կարող զարգանալ հին մոդելով՝ սպառման և ներմուծվան հաշվին։ Ժամանակն է փոփոխել տնտեսական մտածողությունը, ձևավորվել ստեղծարար, տեխնոլոգիական, արտահանող Հայաստան։ Մեր նպատակը պարզ է, բայց համարձակ՝ Հայաստանը պետք է ապրի ոչ թե իր ներքին սպառման հաշվին, այլ իր ստեղծած արտադրանքի և գաղափարի արժևորումով համաշխարհային շուկաներում»,-ասել է Անանյանը։

Նա հավելել է, որ  մենք պետք է աշխարհին վաճառենք ոչ թե հումք, այլ  գիտելիք, տեխնոլոգիա։ «Սա է մեր նոր տնտեսական ճանապարհի էությունը»,-ասել է նա։

 

Ռազմագերիներ