
Փաշինյանն ու Ալիևը շատ ջերմ զրույց են ունեցել․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջերմ զրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման հետագա առաջընթացը։
«Եվ ոչ միայն եղանակը, այլև Դուշանբեի գեղեցիկ, տոնական մթնոլորտը նպաստել են բազմաթիվ հանդիպումների և քննարկումների, որոնք դրական արդյունքներ են տվել։ Դուք հավանաբար ինքներդ տեսաք, թե ինչպես են Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց ունեցել և քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ՝ այն, թե ինչպե՞ս առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ», – գագաթնաժողովից հետո լրագրողներին հայտնել է Լեբեդևը։
Նա հավելել է, որ «շատ ջերմ և իմաստալից զրույցներ են տեղի ունեցել նաև այլ պետությունների ղեկավարների միջև։ Ուշագրավ է, որ դրանք ներառել են կոնկրետ առաջարկներ և նախագծեր»։