11 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծուխը վերացնելու համար Նուբարաշենի աղբավայրում աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա․ Ավինյանի արձագանքը Երևանը պատած ծխին

Ծուխը վերացնելու համար Նուբարաշենի աղբավայրում աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա․ Ավինյանի արձագանքը Երևանը պատած ծխին

Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ․ գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով երևանցիների հրապարակած լուսանկարներին, որոնցում ծուխը պատել է Երևանը։

«Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով»,-գրել է նա։

Ըստ նրա՝ երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։

«Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»,- գրել է նա։

Առավոտվանից համացանցում լուսանկարներ են տարածվում, որոնցում ծուխը պատել է Երևանը։ Ծուխը տեսանելի է Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում և մայրաքաղաքի այլ հատվածներում։

Երեկ Ավինյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, և որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

 

Ռազմագերիներ