
Ամեն ինչ անելու ենք, որ այս իշխանությունը նորից դառնա ընդդիմություն․ Նարեկ Կարապետյանի ասուլիսի հիմնական մտքերը՝ կետերով
Ամեն ինչ անելու ենք, որ այս իշխանությունը նորից դառնա ընդդիմություն․ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին հաջորդած ասուլիսում ասաց Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան ABC media–ի հարցին, թե արդյոք չե՞ն գործակցի 2-րդ և 3-րդ նախագահների հետ, եթե իշխանությանը հաջողվի կրկին մեծամասնություն ստանալ։
Ասուլիսում հնչած հիմնական մտքերը՝ կետերով․
- Թույլ չենք տալու նրանց գալ իշխանության, կգործակցենք ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի ՔՊ-ն վերադառնա ընդդիմադիր անցյալին։
- Պատրաստ ենք շատ ուժերի հետ համագործակցել։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որն ունի մեծ փորձ ու մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ։
- Վարչապետի թեկնածուի հետ կապված՝ մենք ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ։ Վստահեցնում ենք հանրությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի, ու շատերը կհավանեն նրա թեկնածությունը։
- 1 կոնսենսուս ունենք բոլոր ընդդիմադիրների հետ՝ ՔՊ-ի հետ որևէ համագործակացություն չպիտի՛ լինի։
- ՀԷՑ-ում բոլոր խնդիրները լուծվել են սեփականատիրոջ միջոցների հաշվին։


