26 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը խոստովանել է, որ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ չէին զանգվածային անկարգություններին

Մակրոնը խոստովանել է, որ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ չէին զանգվածային անկարգություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ երկրի իշխանությունները պատրաստ չէին հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններին։ Մարսել կատարած այցի ընթացքում նա հայտարարել է, որ իշխանությունները չէին կանխատեսել տեղի ունեցած իրադարձությունները՝ ընդգծելով, որ այդ օրը իրավապահ ուժերի ներկայությունը բավարար չի եղել։ Նախագահի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի՝ X սոցիալական ցանցի էջում։

Մակրոնի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին ծայրահեղ ձախ ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ սկսել են մոբիլիզացվել դեռ վաղ առավոտից, ինչը, նրա գնահատմամբ, նրանց համար անսովոր էր։

Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության նվազման։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ